|
Դուք կարող եք անվճար արգելափակել
հեռախոսահամարը, եթե կորցրել եք SIM-քարտը կամ ժամանակավորապես չեք
ուզում օգտվել հեռախոսից1:
Ֆիզիկական անձանց համար մինչև 3 հեռախոսահամարների
արգելափակումն/ապաարգելափակումն իրականացվում է բանավոր դիմումի հիման
վրա, 3-ից ավել հեռախոսահամարների արգելափակումն/ապաարգելափակումն
իրականացվում է բջջային հեռախոսահամար(ներ)ի տիրոջ կամ նրա վստահված
անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից Beeline
բաժանորդների սպասարկման կենտրոն կատարած այցի ժամանակ տրված գրավոր
դիմումի հիման վրա:»2.
Եթե բաժանորդը ֆիզիկական
անձ է`
• ներկայացնում է անձնագիր
• ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիր (եթե դիմողը
հեռախոսահամարի տերը չէ)
• վճարում է հաշվի վրա եղած պարտքը
• ներկայացնում է ազատ ոճով ձևակերպված գրավոր դիմում` նշելով
արգելափակման ժամկետը
• լրացնում է հայտ ծառայության տրամադրման համար
Ծառայությունը տրամադրվում է ինչպես կանխավճարային,
այնպես էլ հետվճարային հաշվարկային համակարգերի
բաժանորդներին:
|