«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) նախաձեռնությամբ Հայաստանում բացվեց կապի առաջին թանգարանը, որը գտնվում է ք. Երևանում` Ազատության պողոտայի 24/1 հասցեում:
Հայաստանում կապի թանգարանի բացման կապակցությամբ ք. Երևանի բնակիչներին տեղեկացնելու նպատակով Հյուսիսային պողոտայում կազմակերպվել էր միջոցառում/ցուցահանդես: Beeline գրասենյակի մոտակայքում տեղադրվել էին տաղավարներ բեմական տեսարաններով, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր հեռախոսային կապի զարգացման մի ժամանակաշրջան:
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմության հետ, ինչպես նաև իմանալ աղետի գոտում կապի վերականգնման գործընթացում հայ կապավորների ունեցած ներդրումների մասին:
Մոտ ապագայում «ԱրմենՏել» ընկերությունը ծրագրում է բացել թեմատիկ գրադարան, ինպես նաև կազմակերպել անվճար այցելություններ դպրոցականների և ուսանողների համար:


