Բջջային կապ / Նորություններ / Beeline Հայաստան

30 դեկտեմբերի 2015

Beeline-ը շնորհավորում է Ձեր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը՝ մաղթելով մեծ և գլխապտույտ հաջողություններ Նոր տարում: Եվ, Նոր տարվա կապակցությամբ մենք պատրաստել ենք անակնկալ մեր բաժանորդներին:


Այսպիսով, առաջնորդվելով «Պարզ, հարմար, քեզ համար» քաղաքականությամբ` մենք գործարկել ենք նոր հնարավորություններով և նորագույն դիզայնով կորպորատիվ վեբ կայք:


Մեր նոր վեբ կայքը Ձեզ է ներկայանում`
• Նոր ժամանակակից դիզայնով,
• Հարմարվողականությամբ բջջային սարքերի համար,
• Նոր առավել հարմարավետ նավիգացիայով,
• Նոր ֆունկցիոնալությամբ,
• Իսկ ամենակարևորը. Դուք կարող եք մեր վեբ կայքի միջոցով կատարել տարբեր սարքերի օնլայն գնումներ,
• Եվ շատ այլ բաներ:


Հարգելի Բաժանորդներ, տեղեկացնում ենք Ձեզ նաև այն մասին, որ նոր կայքի գործարկման հետ մեկտեղ շարունակելու է գործել մեր հին կայքը, և ամբողջ արդիական տեղեկատվությունը կարող եք գտնել հին կայքում: Դուք կարող եք հեշտությամբ  անցում կատարել դեպի հին կայք նոր վեբ կայքի միջոցով:


Beeline-ը բարձր է գնահատում իր բաժանորդների կարծիքը , և մենք ուրախ կլինենք լսել Ձեր առաջարկները/նկատողությունները մեր նոր beeline.am կայքի վերաբերյալ:

Գրե´ք մեզ անձնական հաղորդագրություն Beeline Armenia պաշտոնական էջին Facebook սոցիալական ցանցի միջոցով և marketing@beeline.am էլ. հասցեին: 


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Beeline Հայաստանի Թիմ





17 դեկտեմբեր 2015 - «Սմարթ» խաղարկության անցկացում
30 դեկտեմբեր 2015 - Beeline գրասենյակների աշխատաժամերը տոնական օրերին

Онлайн консультант

Личный кабинет

Онлайн платеж

Мобильное приложение

Безопасность