Բջջային կապ / Նորություններ / Beeline Հայաստան

20 նոյեմբերի 2015


Beeline-ը հնարավորություն է ընձեռում Հայաստանի հեռուստադիտողներին մասնակցել « Եվրատեսիլ 2015» հայտնի մանկական երգի մրցույթի հեռուստաքվեարկությանը: Քվեարկել նախընտրած կատարողի օգտին հնարավոր է ինչպես ֆիքսված կապի, այնպես էլ բջջային ցանցերի բոլոր հեռախոսահամարներից:
 
«Եվրատեսիլ 2015» մանկական երգի մրցույթը տեղի կունենա , Սոֆիա քաղաքում (Բուլգարիա), նոյեմբերի 21-ին, ժամը 20:00 մինչև 24:00 –ը Հայաստանի ժամանակով: Մրցությը կանցկացվի մեկ փուլով և կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի ուղիղ եթերով:

Հեռուստադիտողների քվեարկությունը իրականացվում է բոլոր ելույթների ավարտից հետո 15 րոպեների ընթացքում, սկսած հաղորդավարի կողմից ուղիղ եթերում քվեարկության սկիզբը հայտարարելու պահից մինչև ավարտի հայտարարումը:

Եթերում քվեարկության սկիզբը հայտարարվում է հաղորդավարների կողմից և ուղեկցվում է տեսողական/ձայնային էֆեկտով:


«Եվրատեսիլ 2015» երգի մրցութի շրջանակներում  հեռուստադիտողների քվեարկության պայմանները`
 
Քվեարկության պայմանները և ժամանակը կհայտարարվի հաղորդավարների կողմից մրցույթի ընթացքում:
• Զանգահարելով համապատասխան 0 9009 90 XX համարին (ֆիքսված կամ բջջային հեռախոսից)`որտեղ վերջին երկու թիվը մասնակից երկրի համարն է 01-17 (տե´ս Մասնակից երկրների ցուցակը):

• Ուղարկելով մասնակից երկրի համարը (01-17) պարունակող SMS հաղորդագրություն 3009 կարճ համարին (տե´ս Մասնակից երկրների ցուցակը):

• Ճշգրիտ համարհավաքման դեպքում, համակարգը Ձեզ կպատասխանի. «Ձեր ձայնն ընդունաված է: Շնորհակալություն մասնակցության համար»:
 
Մասնակից երկրների համարները կհաղորդվեն նաև ուղիղ եթերի ընթացքում:

Քվեարկել կարող եք միայն քվեարկության համար հատկացված ժամանակահատվածում:

1 SMS հաղորդագրության և զանգի արժեքը կազմում է 280 դրամ  (ներառյալ ԱԱՀ):

Զանգի կամ SMS հաղորդագրության արժեքը գանձվում է անկախ նրանից համարվում են դրանք վավեր թե ոչ:


Ուշադրություն:

Մրցույթի կանոններին համաձայն՝

• Բաժանորդը չի կարող քվեարկել սեփական երկրի՝ Հայաստանի օգտին*:
• Համաձայն մրցույթի պայմանների` մեկ հեռախոսահամարից կարելի է զանգարահել 20 անգամից ոչ ավել:
• Միևնույն հեռախոսահամարից 3009 կարճ համարին ուղարկված ձայների մաքսիմալ քանակն է 20:
• Նախքան քվեարկության սկսելը կամ նրա ավարտից հետո տրված ձայները վավեր չեն համարվի և չեն հաշվարկվի:
• Եթե բաժանորդն ուղարկի  SMS հաղորդագրություն Հայաստանի կոդով կամ ցանկացած տեքստով, որը չի համապատասխանում մասնակից երկիրների կոդերին կամ ցանկացած այլ ֆորմատի հաղորդագրություն, նրանք կմշակվեն, սակայն չեն հաշվարկվի որպես քվեարկված ձայն:
• Ռոումինգում գտնվող բաժանորդները չեն կարող մասնակցել քվեարկությանը:
*Համաձայն Եվրատեսիլի  կանոնների` Հայաստանում արգելվում է քվեարկել Հայաստանի օգտին, այսպիսով 090099011 և 11 համարները լինելու են արգելափակված:





02 նոյեմբեր 2015 - Գների իջեցում Beeline պլանշետի և սմարթֆոնների համար
25 նոյեմբեր 2015 - «Սմարթ» խաղարկություն

Онлайн консультант

Личный кабинет

Онлайн платеж

Мобильное приложение

Безопасность