Մեկնելուց առաջ…
1 Համոզվե՛ք, որ Ձեր հեռախոսի «Ռոումինգ» ծառայությունը միացված է:
- Ռոումինգի միացման պայմանները կանխավճարային հաշվարկային համակարգի համար
- Ռոումինգի միացման պայմանները հետվճարային հաշվարկային համակարգի համար
2 Համոզվե՛ք, որ այն երկրում, որը Դուք պատրաստվում եք այցելել, գործում է ռոումինգ, և այն քաղաքը, ուր Դուք մեկնում եք, մտնում է տեղական բջջային ցանցի սպասարկման ծածկույթի մեջ:
3 Որոշ բջջային ցանցերի հաճախականության դիապազոնը տարբերվում է Beeline ցանցի հաճախականության դիապազոնից: Համոզվեք, որ Ձեր հեռախոսն ունի Ձեր կողմից ընտրված «հյուրընկալող» ցանցի հաճախականությունն ընդունելու հնարավորություն:
4 Տեղեկացեք, թե որ ռոումինգի սակագնային գոտում է գտնցեւմ այն երկիրը, ուր մեկնելու եք:
Ուշադրությու՛ն դարձրեք. ռոումինգում բոլոր խոսակցությունները վճարովի են, եթե անգամ Ձեզ զանգահարում են Beeline հեռախոսահամարներից:
Գտնվելով արտասահմանում
Այլ երկիր ժամանելիս` պարզապես միացրեք հեռախոսը - այն ինքնուրույն կգրանցվի այն բջջային ցանցում, որի ազդանշանն ավելի ուժեղ է: Հեռախոսի էկրանին կհայտնվի տեղական օպերատորի կոդը կամ ցանցի անվանումը: Եթե դա տեղի չի ունեցել, փորձեք ընտրել ցանցը ձեռքով` հեռախոսի մենյուի միջոցով (տե'ս հեռախոսի շահագործման հրահանգը):
Ինչպես զանգահարել ռոումինգում
Մեկնելուց առաջ ընկերներին և մտերիմներին տեղեկացրեք, որ այլ երկրներում ու քաղաքներում Ձեր բջջային հեռախոսահամարը մնալու է նույնը, և Ձեզ պետք է զանգահարել այնպես, ինչպես ձեր քաղաքում եղած դեպքում: Ռոումինգում զանգերը կատարելու կամ ստանալու համար անհրաժեշտ է հաշվեկշռի վրա ունենալ առնվազն 1 րոպեի գումար` համաձայն տվյալ ռոումինգ սակագնային գոտու պայմանների:
Ճամփորդության ընթացքում հետևեք համարհավաքման հետևյալ կանոններին:
|
Տեղականա ելքային զանգեր |
|
|
դեպի քաղաքային ցանց |
+ [քաղաքային ցանցի կոդ][հեռախոսահամար] |
|
դեպի բջջային ցանց |
+ [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար] |
|
Միջազգային ելքային զանգեր |
|
|
դեպի քաղաքային ցանց |
+ [երկրի կոդ] [քաղաքային ցանցի կոդ] [հեռախոսահամար]Texekaceq |
|
դեպի բջջային ցանց |
+ [երկրի կոդ] [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար] Օրինակ` Հայաստան զանգահարելու համար համաքեք
հեռախոսահամարը հետևյալ ֆորմատով. |
Օգնություն ռոումինգում
Եթե ռոումինգի օգտագործման հետ կապված խնդիրներ են առաջացել, դիմեք Beeline-ի բաժանորդների սպասարկման ծառայություն` 0611 կամ +374-8000-0611 հեռախոսահամարներով: Ռումինգում զանգը դեպի սպասարկման ծառայություն տարիֆիկացվում է որպես դեպի Հայաստան կատարվող միջազգային զանգ:


