Ընդհանուր նկարագրություն Բջջային հեռախոսների ավտոմատ կարգավորումներ Բջջային GPRS-Ինտերնետ Ինտերնետ բոլորի համար GPRS-WAP













«Բջջային հեռախոսների ավտոմատ կարգավորումներ («Device Management System-DMS»)»  ծառայությունը Ձեզ հնարավորություն է տալիս ստանալ GRPS-Internet, WAP, MMS ծառայությունների համար կարգավորումներ բջջային հեռախոսի վրա Beeline ցանցում գրանցվելու դեպքում: Ծառայությունը նաև թույլ է տալիս ստանալ ավտոմատ կարգավորումներ բջջային հեռախոսի կամ SIM-քարտի փոփոխության դեպքում: Կարգավորումները հնարավոր է պատվիրել  նաև ինքնուրույն, եթե դրանք ջնջվել են, փոփոխվել են կամ ինչ-որ պատճառով չեն առաքվել բջջային հեռախոսին ավտոմատ եղանակով:

 

Ցանցում գրանցվելուց հետո GRPS-Internet/WAP, MMS կարգավորման համար դուք կստանաք համապատասխան SMS հաղորդագրություն: Կարգավորումները կարող եք պահպանել կամ հրաժարվել դրանցից: Կարգավորումները չպահպանելու և կրկին ստանալու ցանկության դեպքում դուք հնարավորություն ունեք պատվիրելու դրանք՝ պարզապես ուղարկելով անվճար SMS  հաղորդագրություն 1212 կարճ համարին, դիմելով հաճախորդների սպասարկման կենտրոն (0611) կամ USSD հրահանգի միջոցով:

 

Եթե Ձեր բջջային հեռախոսը չի ապահովում  ավտոմատ կարգավորումների պահպանումը, ապա՝


• դուք կստանաք այդ մասին ծանուցում SMS  հաղորդագրության տեսքով:
• և կարող եք զանգահարել 0611 կարճ համարին համապատասխան ցուցումներ ստանալու համար:

 

Կարգավորումներն հաղորդագրության տեսքով ինքնուրույն ստանալու համար, դուք կարող եք ուղարկել համապատասխան տեքստով անվճար SMS հաղորդագրություն 1212 կարճ համարին՝

 

1. «1» թիվը՝  GPRS-Internet և MMS կարգավորումներ ստանալու համար;
2. «2» թիվը՝  GPRS-Internet-ի կարգավորումներ ստանալու համար;
3. «3» թիվը ՝ MMS կարգավորումներ ստանալու համար;
4. «4» թիվը ՝ WAP կարգավորումներ ստանալու համար:

 

Կարգավորումներն USSD հրահանգի միջոցով ստանալու համար անհրաժեշտ է հավաքել`

 

1. *151*1#`  GPRS-Internet և MMS կարգավորումներ ստանալու համար;

2. *151*2#`  GPRS-Internet-ի կարգավորումներ ստանալու համար;

3. *151*3#`  MMS կարգավորումներ ստանալու համար;

4.  *151*4#` WAP կարգավորումներ ստանալու համար:


Բջջային հեռախոսների ցանկ, որոնք չեն ապահովում ինտերնետի ավտոմատ կարգավորումները՝

  • iPhone,
  • Nokia Lumia,
  • Blackberry.







Онлайн консультант

Личный кабинет

Онлайн платеж

Мобильное приложение

Безопасность


Միջազգային կապի սակագներ

Adobe Acrobat (112 ԿԲ)