Եթե ձեր հաշվեկշիռը մոտ է զրոյին, իսկ այդ
պահին հաշիվը վերալիցքավորելու ժամանակ չկա, օգտվե´ք «Վստահության
րոպեներ» ծառայությունից: Ձեր հարցումով մենք ժամանակավորապես
կլիցքավորենք ձեր հաշվեկշիռը, և դուք կարող եք շարունակել
հաղորդակցվել:
Ինչպե՞ս ստանալ «Վստահության
րոպեներ»
«Վստահության րոպեներ» կարելի է ստանալ
ինչպես տեղական ցանցում, այնպես էլ գտնվելով ռոումինգում:
Ինչպիսի՞ն է «Վստահության րոպեների»
գումարն ու ժամկետը
«Վստահության րոպեների»
գումարը որոշվում է` ելնելով վերջին 3 ամսում բջջային կապի վրա Ձեր
կողմից կատարված ամսական ծախսերից.
• Եթե
ամսական ծախսերը գերազանցում են 30 000 դրամը, ապա «Վստահության
րոպեների» գումարը կկազմի 3000 դրամ, ընդ որում ձեր
հաշվեկշռի մնացորդը պետք է լինի 0-ից 500 դրամ:
• 10 000-ից մինչև 30 000 դրամ ամսական
բջջային ծախսերի դեպքում «Վստահության րոպեների» գումարը կկազմի
2000 դրամ, ընդ որում ձեր հաշվեկշռի մնացորդը պետք է
լինի 0-ից 500 դրամ:
• 2500-ից մինչև 10,000 դրամ ամսական բջջային
ծախսերի դեպքում «Վստահության րոպեների» գումարը կկազմի 700
դրամ, ընդ որում ձեր հաշվեկշռի մնացորդը պետք է լինի 0-ից
500 դրամ:
• 1000-ից մինչև 2500 դրամ ամսական բջջային
ծախսերի դեպքում «Վստահության րոպեների» գումարը կկազմի 200
դրամ, ընդ որում ձեր հաշվեկշռի մնացորդը պետք է լինի 0-ից
100 դրամ:драм.
• Ամսական 1000 դրամից պակաս ծախսի դեպքում,
ձեր հաշվին կարող է փոխանցվել 100 դրամ, ընդ որում
ձեր հաշվեկշռի մնացորդը պետք է լինի 0-ից 100 դրամ:
Փոխանցված գումարի գործողության ժամկետը
3 օր է, որի ավարտից հետո «Վստահության րոպեների»
գումարը ավտոմատ կերպով կգանձվի ձեր հաշվից, նույնիսկ եթե հաշվի վրա
միջոցներ դեռ չկան:
Հերթական անգամ «Վստահության րոպեներ» կարելի
է ստանալ նախկինում փոխանցված գումարի գանձումից հետո` 2
օր անց:
Ծառայությունից կրկնակի անգամ կարող եք
օգտվել, երբ նախորդ փոխանցված «Վստահության րոպեների» գումարը կգանձվի
Ձեր հաշվից:
Դուք կարող եք արգելափակել
Ձեր հեռախոսից «Վստահության րոպեների» ընդունումը, պարզապես
հավաքելով`







«Վստահության րոպեների» ընդունման
ապաարգելափակումն իրականացվում է «Beeline» վաճառքի և սպասարկման
գրասենյակներում գրավոր դիմումի հիման վրա: