Ընդհանուր նկարագրություն




Ինչ համարներ են հավաքվել Ձեր հեռախոսից, և ինչպես են ծախսվել Ձեր միջոցները` Դուք կարող եք իմանալ հաշվի մանրամասնումից` վերծանումից1:
 
Հաշվի վերծանումը ֆիզիկական անձանց տրամադրվում է բջջային հեռախոսահամարի տիրոջ կամ նրա վստահված անձի (նոտարի կողմից հաստատված լիազորագրով) կողմից տրված գրավոր կամ բանավոր դիմումի2 հիման վրա Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակ3 կատարած այցի ժամանակ:

Եթե բաժանորդը ֆիզիկական անձ է`

• ներկայացնում է անձնագիր
• ներկայացնում է նոտարի կողմից հաստատված լիազորագիր (եթե դիմողը հեռախոսահամարի տերը չէ)
• ներկայացնում է հայտ հաշվի վերծանման ստացման համար
• վճարում է ծառայության տրամադրման արժեքը:
 
Հաշվի վերծանումն ամփոփում է զանգերի ամսաթիվն ու ժամանակը, հավաքած հեռախոսահամարները, զանգերի տևողությունը, զանգերի արժեքը, տեսակը (քաղաքային, բջջային և այլն), SMS հաղորդագրության ուղարկման ամսաթիվն ու ժամանակը, ուղարկման արժեքը, GPRS տվյալները: Եթե Բաժանորդի հաշվին կան մի քանի հեռախոսահամարներ, ապա աղյուսակում երևում են հաշվեգրումները յուրաքանչյուր հեռախոսահամարի համար:

 

Վերծանման ստացումը մի քանի օրվա համար հնարավոր է միայն կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար: Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին վերծանումը տրամադրվում է հաշվարկային ամբողջ ժամանակաշրջանի` 30 օրվա համար:

 

Ի՞նչ արժե

Հաշվի վերծանում գրասենյակում4

 

Կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար

 

Ելքային զանգերի վերծանում (յուրաքանչյուր 1 ամիս)5

500 դրամ

Մուտքային զանգերի վերծանում (յուրաքանչյուր 1 ամիս)5

 

1000 դրամ

Հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար6

 

Ելքային  զանգերի վերծանում ( յուրաքանչյուր 1 ամիս)6

500 դրամ

Մուտքային զանգերի վերծանում ( յուրաքանչյուր 1 ամիս)6

1000 դրամ

 

Հաշվի վերծանում էլեկտրոնային փոստով

 

0 դրամ

Հաշվի վերծանում կայքի անձնական գրասենայկի միջոցով (my.beeline.am)

0 դրամ

Հաշվի վերծանում  My Beeline Armenia բջջային հավելվածի WEB տարբերակի անձնական գրասենյակի միջոցով (app.beeline.am

0 դրամ

Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ:

 

1Հաշվի վերծանումը ֆինանսական փաստաթուղթ չի հանդիսանում և պատասխանատու անձի ստորագրությամբ ու կազմակերպության կնիքով չի վավերացվում, քանի որ այն նախատեսված չէ հարկային կամ այլ վերահսկող մարմիններ ներկայացնելու համար, այն միայն տեղեկատվական բնույթ է կրում:

2 Իրավաբանական անձի դիմումը պետք է ամփոփի այն հեռախոսահամարը, որի համար խնդրվում է հաշվի վերծանումը և այն պետք է վավերացված լինի կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով: 

3 Հաշվի վերծանման տրամադրման պայմանների, ծառայության արժեքի, ինչպես նաև ընթացակարգի տևողության և կարգի մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրվում է բաժանորդների սպասարկման կենտրոնում:

4 Կորպորատիվ բաժանորդներին հաշվի վերծանումը տրամադրվում է անվճար:

5Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար`
-վերծանումը տրամադրվում է օրացուցային ամսվա համար. 1 ամիս համարվում է 1 օրացուցային ամիս:
- Ընթացիկ ամիսը համարվում է 1 օրացուցային ամիս:
- մուտքային զանգերի վերծանումը տրվում է առավելագույնը 3 նախորդ տարիների ժամանակահատվածով հաշվված դիմումի ընդունման պահից:
- Ելքային զանգերի վերծանումը տրվում է առավելագույնը 3 նախորդող տարիների ժամանակահատվածով հաշվված դիմումի ընդունման պահից:

6Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար
-վերծանումը տրվում է ընթացիկ ամսին նախորդող ամսից սկսած: 1 ամիս համարվում է 1 օրացուցային ամիս:
-մուտքային զանգերի վերծանումը տրվում է առավելագույնը 3 նախորդ ամիսների ժամանակահատվածով հաշվված դիմումի ընդունման պահից
-Ելքային զանգերի վերծանումը տրվում է մինչև 5 տարի ժամանակահատվածի սահմանափակմամբ հաշվված դիմումի ընդունման պահից

 








Онлайн консультант

Личный кабинет

Онлайн платеж

Мобильное приложение

Безопасность


Միջազգային կապի սակագներ

Adobe Acrobat (112 ԿԲ)