2014թ. ապրիլի 1-ից բջջային կապի ցանկացած օպերատորի բաժանորդ կարող է դառնալ Beeline բաժանորդ՝ պահպանելով իր բջջային հեռախոսահամարը:






Ինչպե՞ս դառնալ Beeline բաժանորդ Beeline, որովհետև Բարի գալուստ Beeline Հաճախակի տրվող հարցեր










 

2014 թվականի ապրիլի 1-ից դարձե´ք  Beeline բաժանորդ՝ պահպանելով ձեր  բջջային հեռախոսահամարը, ներառյալ կոդը:

Համարի տեղափոխումը Beeline բջջային ցանց անվճար է:

Ծառայության միացում և կառավարում`

Get Adobe Flash player
1. Բջջային հեռախոսահամարի պահպանմամբ այլ բջջային ցանցից («Orange Armenia», «Viva Cell-MTS») Beeline բջջային ցանց անցում կատարելու համար Ձեզ անհրաժեշտ է`


• Հայտ ներկայացնել 096 900 611 հեռախոսահամարով կամ 2014 թվականի ապրիլի 1-ից դիմել Beeline ցանկացած գրասենյակ: Մի´մոռացեք վերցնել ձեզ հետ անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, անձն ինդենտիֆիկացնող քարտ):
• Լրացնել Beeline բջջային ցանց համարի տեղափոխման դիմումի ձև:

• Ընտրել ձեզ հետաքրքրող սակագնային փաթեթը, պայմանագիր կնքել Beeline-ի հետ և ստանալ SIM-քարտով լրակազմը: Լրակազմի արժեքը կախված է ընտրված սակագնային փաթեթից:

 

2.Ձեր համարը կտեղափոխվի Beeline բջջային ցանց 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումը ներկայացնելիս կարող եք նշել համարի Beeline տեղափոխման այլ նախընտրելի ամսաթիվը, որը չի կարող գերազանցել 30 օրը:


Ուշադրություն: Համարի տեղափոխման դեպքում բաժանորդի նախկին հաշվի դրական հաշվեկշիռը նոր հաշվին չի փոխանցվում:

 

3. Մինչև համարի Beeline փաստացի տեղափոխման պահը դուք կունենաք երկու SIM-քարտ.
• Ձեր նախկին օպերատորի SIM-քարտը ձեր համարով,
• Ժամանակավոր համարով ստացված Beeline SIM-քարտը, որից անհրաժեշտության դեպքում դուք կարող եք օգտվել մինչև համարի փաստացի տեղափոխումը: Ժամանակավոր համարն ավտոմատ կփոխարինվի Ձեր նախկին մշտական համարով համարի տեղափոխման գործընթացի վերջում:


4.  Համարը Beeline տեղափոխվելու պահին ձեր նախկին օպերատորի SIM-քարտը  դադարում է գործել, իսկ ձեր  հիմնական համարը տեղափոխվում է ստացված Beeline SIM-քարտի վրա:

 

5. Beeline ցանց տեղափոխման յուրաքանչյուր փուլում դուք կստանաք SMS ծանուցումներ ընթացիկ և ժամանակավոր համարներին, որի շնորհիվ կարող եք հեշտությամբ հետևել համարի տեղափոխման գործընթացին:

 

Բջջային հեռախոսահամարի տեղափոխման ծառայության տրամադրման պայմանները`

• Բջջային համարի տեղափոխման դիմում կարող է ներկայացնել ցանկացած հաճախորդ, ում անունով կնքված է տվյալ համարով կապի ծառայությունների մատուցման պայմանագիրը,   անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու պայմանով, կամ նրա լիազորված անձը՝ նոտարի կողմից հաստատված լիազորագիր ներկայացնելու պայմանով:
• Համարը հաջողությամբ Beeline  տեղափոխելու համար համարը պետք է արգելափակված չլինի, նախկին օպերատորի հետ պայմանագրում անձնական տվյալները պետք է արդի լինեն: Պարտքը արգելք չի հանդիսանում համարի տեղափոխման համար, սակայն այն Ձեզ չի ազատում համապատասխան պարտավորությունների կատարումից:

 

Դուք պետք է իմանաք`
• Զանգահարելով 096 900 611*  համարին՝ Beeline աշխատակիցները կպատասխանեն բջջային համարի տեղափոխման ծառայությանն առնչվող Ձեր բոլոր հարցերին:
• Դուք կարող եք իմանալ գտնվում է արդյոք Ձեզ հետաքրքրող համարը Beeline ցանցում զանգի կամ USSD հրահանգի միջոցով`

-Beeline ցանցից դուրս բաժանորդին զանգահարելիս, Դուք կլսեք  ազդանշան այն մասին, որ բաժանորդին, որին դուք զանգահարում եք, գտնվում է այլ ցանցում:

-Տեղեկացնող պատասխան կստանաք “համարը ցանցում”  կամ  “համարը ցանցից դուրս” հրահանգի միջոցով `*148*բաժանորդի հեռախոսահամարը#:

 

Կանոններ հանրային շարժական կապի հեռախոսասարքերի եվ պլանշետների ապակոդավորման ապահովման: