2014թ. ապրիլի 1-ից բջջային կապի ցանկացած օպերատորի բաժանորդ կարող է դառնալ Beeline բաժանորդ՝ պահպանելով իր բջջային հեռախոսահամարը:






Ինչպե՞ս դառնալ Beeline բաժանորդ Beeline, որովհետև Բարի գալուստ Beeline Հաճախակի տրվող հարցեր










1. Ու՞մ է հասանելի բջջային համարի տեղափոխելիության ծառայությունը:

Ծառայությունը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց,  այլ բջջային ցանցերի բաժանորնդերին, անկախ հաշվարկային համակարգերից (prepaid, postpaid):

 

2. Որքա՞ն արժե բջջային համարի տեղափոխումը:

Համարի տեղափոխումը Beeline ցանց անվճար է:

 

3. Որքա՞ն ժամանակ կպահանջվի համարի տեղափոխման համար:

Beeline բջջային ցանց համարի տեղափոխման գործընթացն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում: Դուք կարող եք համարի տեղափոխման ժամկետ սահմանել, որը չի կարող գերազանցել 30 օրը:

 

4. Որքա՞ն ժամանակ ես կարող եմ մնալ առանց կապի համարի տեղափոխման ընթացքում:

Տեղափոխվող համարի ակտիվացման և ապաակտիվացման միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում 2 ժամը:

 

5. Կարո՞ղ եմ արդյոք չեղյալ համարել իմ համարի տեղափոխման հայտը:

Այո, քանի դեռ տեղափոխման դիմումը  ուսումնասիրման փուլում է: Բջջային համարի տեղափոխումը չեղյալ համարելու համար Դուք պետք է դիմեք Beeline գրասենյակ և նոր դիմում գրեք տեղափոխումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

 

6. Քանի՞ անգամ կարող եմ տեղափոխել իմ բջջային համարը:

Դուք կարող եք տեղափոխել շարժական համարը վերջին տասներկու ամսում առավելագույնը երկու անգամ:

 

7. Ի՞նչ պատճառներից ելնելով կարող է համարի տեղափոխումը մերժվել:

Համարի տեղափոխումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում՝
o Եթե տեղափոխվող համարը Ձեզ չի պատկանում,
o Դիմում ներկայացրած անձը չունի բավարար լիազորություններ,
o Համարն արգելափակվել է Ձեր ցանկությամբ,
o Համարի տեղափոխման դիմում ներկայացնելուց հետո Դուք խզել եք պայմանագիրը, փոխել եք համարը կամ փոխել եք համարի սեփականատիրոջը,
o Եթե Դուք խախտել եք հին օպերատորի հետ պայմանագրային հարաբերությունները, ինչի հետևանքով պայմանագիրը խզվել է,
o Մեկ այլ օպերատորի մոտ ընթացքի մեջ է ավելի վաղ ներկայացված համարի տեղափոխման դիմումը,
o Ծառայությանը ներկայացվող դիմումների քանակը գերազանցում է սահմանը` երկու անգամ վերջին տասներկու ամսվա ընթացքում:

 

8. Կարո՞ղ եմ արդյոք տեղափոխել համարը, եթե հին օպերատորի նկատմամբ պարտք ունեմ:

Այո, պարտքը արգելք չի հանդիսանում համարի տեղափոխման համար: Սակայն Ձեզ չի ազատում համապատասխան պարտավորությունների կատարումից:

 

9. Եթե համարի տեղափոխման պահին իմ հաշվին դրամական միջոցներ կան, կփոխանցվե՞ն դրանք իմ նոր հաշվին:

Ոչ, համարի տեղափոխման ժամանակ դրամական միջոցները չեն փոխանցվում նոր հաշվին:

 

10. Մեկ օպերատորից մյուսին անցում կատարելուց հետո ինչպե՞ս է տեղի ունենալու միջոցների փոխանցման գործընթացը վճարային տերմինալների միջոցով: 

Գումարը կփոխանցվի նոր օպերատորի հաշվին, որի ցանց տեղափոխվել է համարը:

 

11. Կարո՞ղ եմ արդյոք տեղափոխել իմ ընկերության բոլոր համարները:

Այո, կարող եք:

 

12. Կարո՞ղ եմ արդյոք տեղափոխել իմ կորպորատիվ պայմանագրի XX համարներից միայն մեկը:

Այո, կարող եք: Ընդ որում հին օպերատորի հետ ձեր պայմանագիրը կխզվի միայն տեղափոխվող համարի մասով:

 

13. Կարելի՞ է արդյոք զանգ կատարելիս իմանալ, թե որ օպերատորի համարին է զանգը գնում:

Հստակ օպերատոր չկա. Beeline ցանցից դուրս բաժանորդին զանգահարելիս, Դուք կլսեք  ազդանշան այն մասին, որ բաժանորդին, որին դուք զանգահարում եք, գտնվում է այլ ցանցում: